Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.07.2017| 00:03
    Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տե՛ր, ների՛ր իմ մեղքերը: Աստվա՛ծ, քավի՛ր ինձ՝ մեղավորիս, և ապրեցրո՛ւ ինձ: Ամենօրհնյալ սրբուհի Կո՛ւյս Աստվածածին, բարեխոսի՛ր Տիրոջը ինձ՝ մեղավորիս համար:
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.07.2017| 00:02
    Գթա՛ մեղքերով վիրավորվածիս և բժշկի՛ր անօրենությամբ հիվանդացածիս: Ընդունի՛ր ինչպես հայհոյողին և հալածչին, փարատի՛ր իմ մեղքերի բազմությունը, սրբի՛ր ինձ պղծությունից, ինչպես պոռնիկին, և արդարացրո՛ւ, ինչպես մաքսավորին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.06.2017| 00:02
    Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.06.2017| 00:57
    Չեմ համարձակվում ինչպես մաքուրը, այլ աղաչում եմ՝ մաքրի՛ր իմ գարշահոտությունը Քո մաքրությամբ, քանզի անթիվ են իմ մեղքերի բազմությունները, և իմ անօրենության ամբոխներն ինձ հանապազ հեղձում են, սիրտս ճմլում և մարմինս ու ոսկորներս հալեցնում ու մաշեցնում, ուստի հանապազ թախանձում եմ՝ պաղատելով, աղաչելով և աղերսելով, քանզի Դու իմ Հայրն ես ու Տերը, արարիչը և ստեղծողը, ո՞ւմ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.06.2017| 00:15
    Եվ արդ, լվա՛ մեղքերից և մաքրի՛ր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում, լցրո՛ւ իմ փափագման կարոտությունը, խառնի՛ր ինձ սրբերի դասին և արդարների ժողովին, ովքեր հարաժամ վայելում են Քո ցանկալի տեսությունը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.06.2017| 00:12
    Տե՛ր, հանցավոր մի՛ համարիր պատժվածների հետ և մի՛ դատապարտիր ատելիների հետ, այլ ընդունի՛ր Քո կամքը կատարողների և պահի՛ր Քո պատվիրանները պահողների հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.06.2017| 00:02
    Մեղավոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ և թախանձելով ողորմություն եմ խնդրում Քեզնից, մի՛ հիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրենությունները երեսովս մի՛ տուր, որ թե՛ կամովի, թե՛ ակամա մեղանչեցի, թե՛ անգիտության, թե՛ ծուլության և թե՛ մոռացության պատճառով (մեղք) գործեցի, քանզի Դո՛ւ, Տե՛ր, սովոր ես գթալ ու ողորմել, ներել բազում մեղքերը և քավել անօրենությունների ամբողջ բազմությունը, որ սրբեցիր պոռնիկին, ազատեցիր ավազակին, արդարացրիր մաքսավորին և թեթևացրիր մեղքերով ծանրաբեռնվածներին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.06.2017| 00:00
    Եվ արդ, Դո՛ւ, Տեր` քաղցր և ներող, որ ներողամիտ կոչվեցիր մեղավորների պատճառով, որ ասացիր, թե` երբ անօրենը դառնա, չեմ հիշի անօրենությունները, որ արեց:
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.06.2017| 00:39
    Կարեվեր եմ մեղքերով և ցավահարված` անօրենությամբ, չարաչար ախտերով` հանցանքների մեջ, և պիղծ խորհուրդներով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    02.06.2017| 00:02
    Տե՛ս, Տեր, իմ տառապանքները և ընդունիր ինձ գթությամբ, ինձ մի՛ խրատիր Քո բարկությամբ և Քո ցասումով մի՛ հանդիմանիր, քանզի Աստված ես գթության, գթա և ինձ` մեղավորիս, որ բազում հեծեծանքներով և պաղատանքներով աղերսում և աղաչում եմ Քեզ: